Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները նկատողություն են ստանում «Լուսավոր Հայաստանին» ֆեյսբուքում «լայքելու» համար

Հուլիս 04,2016 18:40

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով նոր Սահմանադրության դրույթների կիրառության հետ կապված խնդիրներից, այս օրինակը բերեց: Նա մանրամասնեց. «Երբ խուզարկում էին Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, փաստաբանը ներկայացել էր, դռան մոտ կանգնել, քաղաքացիներն ու ոստիկաններն էին կանգնած, ոստիկանները զեկուցեցին, քննչական մարմինն ասում էր`թույլ չտաք մտնի:

Մինչդեռ անձը փաստաբանական օգնություն ստանալու իրավունք ունի: Փաստորեն, Սահմանադրության կիրարկողը տվյալ դեպքում քննչական խմբի ղեկավարն էր, որը թույլ չտվեց ներս մտնել: Ուստի իշխանության կիրառությունից է կախված, թե որքանով մարդիկ կհարգեն Սահմանադրությունը»:

Պարոն Մարուքյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Դեռ ոչինչ չսկսած, Վանաձորի քաղաքացիներին զգուշացնում են, թե ինչու եք ֆեյսբուքում Էդմոն Մարուքյանի կամ «Լուսավոր Հայաստանի» նյութերը լայքում:

Այս ամենը վկայում է այն մասին, որ որևէ դրական փոփոխություն չի լինելու: Եթե մարդիկ ֆեսյբուքի լայքերը չեն հանդուրժում, մարդկանց ո՞նց են հանդուրժելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031