Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կապրենք, կտեսնենք». Նոր սահմանադրության «պլյուսներն» ու «մինուսները»

Հուլիս 04,2016 17:50

«Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել նոր սահմանադրության լավ կամ վատ կողմերը, քանի որ, ինչպես ինքը նշեց՝ մասնագետ չէ. «Որպես քաղաքացի միայն կարող եմ ասել հետևյալը՝ շատ զարգացած երկրներում ներկայիս սահմանադրությունն է գործում»:

Պարոն Սարգսյանը դժվարացավ նշել թերությունները՝ ասելով, որ կապրենք, կտեսնենք՝ ինչպես կաշխատի. «Մեզ մոտ միանշանակ իրավակիրառության խնդիր կա, սա նորություն չէ: Շատ լավ օրենքներ կան, որոնք պարզապես գրված են: Դա մեզանից է կախված, պետականության նկատմամբ ճիշտ վերաբերմունքից: Մեզ մոտ վատ իմաստով անտարբերություն է ամեն ինչի նկատմամբ: Եթե այդ անտարբերությունը գոնե գալիք սերնդի մոտ չփոխենք, որ իրենց պետականության նկատմամբ պատշաճ վերաբերվեն, առաջ չենք գնա»:

Հիմնադրամի տնօրենը նոր սահմանադրության հետ դեռ չի առնչվել, չկարողացավ գնահատականներ տալ. «Տևական ժամանակ պետք է սահմանադրությունը գործի, հասկանանք պլյուսներն ու մինուսները, որ գնահատական տանք: Ես առաջիններից մեկն եմ, որ կուզեմ նոր սահմանադրությունը գործի՝ սև-սպիտակ գրված տարբերակով: Մենք ունենք իրավակիրառության, անվստահության մեծ խնդիր: Ունենք արտոնյալ մարդկանց կարգավիճակ: Այս բոլորը չեն լինի, եթե հստակ բոլոր օրենքները կիրառվեն: Մեկնաբանության խնդիր էլ ունենք: Լինում է, երբ օրենքներն այլ կերպ են մեկնաբանվում»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031