Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նշվեց զոհված ազատամարտիկ Սամվել Կարապետյանի ծննդյան 50 ամյակը

Հուլիս 04,2016 17:26

Հուլիսի 4-ին լրացավ Արցախյան ազատամարտի նվիրյալ, Թաթուլ գյուղի 3 քաջազուն զավակներից մեկի, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Ռոմիկի Կարապետյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: ՀՀ պաշտպանության նախարարության, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հոբելյանը մեծ շուքով նշվեց նրա ծննդավայրում` Թաթուլ համայնքում:

Մարզպետը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, միջոցառման հրավիրյալները այցելեցին Սամվել Կարապետյանի հայրական տուն, այնուհետեւ ծաղկեպսակներ տեղադրեցին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, զոհված ազատամարտիկներ Սամվել Կարապետյանի և Հարություն /Արթուր/ Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշահամալիրում:

Արարողությունը շարունակվեց շիրիմներն ամփոփող համալիրի մոտ: Ներկայացվեց Սամվել Կարապետյանի կենսագրությունը եւ նրա դերն ու կատարած սխրանքները Արցախյան ազատամարտում, ինչի համար Սամվել Կարապետյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով, իսկ ԼՂՀ նախագահի կողմից` ԼՂՀ ,,Շուշիի ազատագրման համար,, մեդալով և ԼՂՀ ,,Մարտական Խաչ,, 2-րդ աստիճանի շքանշանով :

Իր ելույթում Գաբրիել Գյոզալյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանի Հանրապետության 15 Ազգային Հերոսներից 2-ը` Գեղազնիկ Միքայելյանը և Թաթուլ Կրպեյանը, Արագածոտնի մարզից են: Նրանցից իրենց քաջությամբ ու հերոսությամբ քիչ են տարբերվում այստեղ` իրենց հայրենի հողում հանգչող Սամվել Կարապետյանն ու Արթուր Բաղդասարյանը: Այս հուշահամալիրում ննջող 3 հերոսներն էլ Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ են եղել: Ապրիլյան քառօրյա հայրենական պատերազմը վերստին ապացուցեց, որ ոչ միայն Գեղազնիկ Միքայելյանի, Թաթուլ Կրպեյանի, Սամվել Կարապետյանի և Արթուր Բաղդասարյանի, այլ Արցախյան բոլոր ազատամարտիկների հերոսական ոգին փոխանցվել է նոր սերնդին, ովքեր ոչ պակաս խիզախությամբ անառիկ պահեցին ազատագրված Արցախի հերոսական հողը: Շնորհավորելով Սամվել Կարապետյանի ծննդյան 50 ամյակը` մարզպետը երախտիքի խոսք ուղղեց հերոսի ծնողներին, հարազատներին, ընկերներին և Թաթուլ գյուղի ողջ հասարակությանը:

Միջոցառման ավարտին հնչեցին հայրենասիրական երգերի ու պարերի կատարումներ:

 

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031