Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ թե ուշ Իսրայելի Կնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Վլադիմիր Վարդանյան

Հուլիս 04,2016 17:24

«Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումներ առաջին անգամ չէ, որ ծավալվում են: Իսրայելի ներկայիս նախագահը ճանաչման ջատագովներից մեկն է, բայց, այդուհանդերձ, մեծ հույսեր չեմ ակնկալում խորհրդարանից, քանի որ վերջին օրերին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները բավականին ջերմացել են, ինչն Իսրայելի խորհրդարանին կստիպի զգոն լինել այդ հարցի հետ կապված»,-հուլիսի 4-ին «Հայելի» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ հանգուցալուծում կունենա Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ հերթական քննարկումը, ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ քննարկումը նախատեսված է վաղը: Վարդանյանը նշեց, որ Իսրայելի հետազոտողների ճնշող մեծամասնությունը կասկած չի հայտնում ցեղասպանության իրավական որակման առումով, բայց պետությունը որոշակի զգոնություն է ցուցաբերում` փորձելով ընդգծել Հոլոքոստի բացառիկությունը. «Իսրայելը կարծես չի ուզում ստվեր գցել Հոլոքոստի բացառիկության վրա: Բունդեսթագի բանաձեւում եւս ընդգծված էր Հոլոքոստի բացառիկությունը, որը եւս կարող է խոչընդոտել Կնեսետի (Իսրայելի խորհրդարանը,-խմբ.) կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Համարում եմ, որ վաղ թե ուշ Իսրայելի Կնեսետը կճանաչի հայոց ցեղասպանությունը, աշխարհը փոփոխվում է, եւ արդեն չի կարելի թաքցնել ակներեւ փաստերը, չի կարելի անընդհատ արհեստական պատնեշներ ստեղծել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Հույս փայփայենք, որ Իսրայելը կգնա Գերմանիայի ճանապարհով, բայց որոշակի վերապահումներ կան` պայմանավորված Իսրայել-Թուրքիա հարաբերություններով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031