Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂՀ-ի մասին հայտարարություն են ընդունել

Հուլիս 04,2016 17:12

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները ԼՂՀ-ի մասին հայտարարություն են ընդունել: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հիշեցնենք, որ այսօր`հուլիսի 4-ին, Հայաստանում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Նիստից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան մամուլի համար հայտարարությունով հանդես եկան:

Թե ԼՂՀ-ի մասին հայտարարությունն ի՞նչ բովանդակություն ունի, պարոն Բորդյուժան չմանրամասնեց: Լրագրողներն էլ հարցերի հնարավորություն չունեին:

Նիստում քննարկվել են միջազգային անվտանգության առաջնահերթ բոլոր խնդիրները, հստակեցվել են այն նպատակները, որոնք դրվում են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի առջեւ, հավաքական հանձնարարականներ են տրվել այս կամ այն իրադարձությանը հրատապ արձագանքելու անհրաժեշտության համար:

Պարոն Բորդյուժան տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը: Դրան մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031