Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանն իր՝ «անցումային» նախարար լինելու մասին

Հուլիս 04,2016 16:57

«Առավոտի» դիտարկմանը՝ կարծիք կա, որ ինքն ընդամենը անցումային նախարար է, եւ մանեւրում է իրեն տրված ժամանակի մեջ, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ նշանակվել եմ ԿԳ նախարար՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով: Ընդ որում՝ միշտ աշխատել եմ հետեւյալ սկզբունքով՝ ինչ-որ հնարավոր է անել, արհեստականորեն չարագացնել, բայց հասնել նրան, որ սկզբունքային, հիմնարար հարցերը կարգավորվեն:

Հավատացեք, եթե նույնիսկ մարդը «անցումային» է, անգամ անցումային փուլում շատ խնդիրներ կարելի է լուծել, պարզեցնել, հասնել այնպիսի արդյունքի, որ սկսած գործընթացը հետո էլ շարունակվի: Ճիշտ չէ, որ մարդը միայն իր անձի հետ է կապում փոփոխությունները: Եթե դնում ես ինչ-որ հարց, ու հասարակությունը չի ընդունում քայլերդ, նշանակում է, դո՛ւ ես ժամանակավրեպ»:

Նախարարի հարցազրույցի մանրամասները՝ հուլիսի 5-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031