Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը

Հուլիս 04,2016 16:51

Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 58 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած Երևան համայնքում գործող պարտադիր բարեկարգման վերաբերյալ որոշումների կատարման պահանջները:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է վարչական իրավախախտման 6 դեպք: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Հանձնարարվել է առավել խստացնել աշխատանքներն այս ուղղությամբ, մասնավորապես ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից հետո սահմանել հսկողություն:

Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանվել է հսկողություն մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ։ Նախորդ շաբաթ մայրաքաղաքի շուրջ 200 խանութներում և հանրային սննդի կետերում իրականացված ստուգայցերի շրջանակում  ստուգվել է մասնավորապես կաթնամթերքի ժամկետայնությունը և հայտնաբերվել է ընդամենը 2 խախտում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 5 դեպք: Հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 67 դեպքի մասով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031