Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագիրն այս անգամ Հայրենիք է բերել 130 երիտասարդի

Հուլիս 04,2016 16:20

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը, մտավորականներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. §Սիրելի° արիտունցիներ, սիրով և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Մայր Հայրենիքում` Հայաստանում, համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Կայցելեք Հայոց ցեղասպանության հուշարձան, Եռաբլուրում ծաղիկներ կդնեք զոհված հերոսների շիրիմներին: Ուրախ եմ, որ Հայաստանում անցկացրած օրերից մեկը նվիրելու եք Հայկական բանակին, այցելելու եք զորամաս, ծանոթանալու եք մեր զինվորների առօրյային: Սիրելի° արիտունցիներ, նաև 4 անմոռանալի և հագեցած օրեր ենք անցկացնելու ճամբարում: Այդ օրերին դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո°վ եք եկել Հայրենիք¦:

IMG_6941

Նախարարը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը հայրենաճանաչության այս ծրագրի իրականացման համար՝ նա նշեց, որ §Արի տուն¦ ծրագիրը հնարավորություն է տալիս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին այցելել Հայաստան, ճանաչել Հայրենիքը, մշակույթն ու պատմությունը:

Ներկաներին ողջունեց Բեյրութի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց վարժարանի փոխտնօրեն Արա Հալաճյանը:

Այնուհետև արիտունցիները դիտեցին ծրագրի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ալեքսան Ազարյանին (Լիբանան) հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկն ու գլխարկը:

Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 130 պատանի ու աղջիկ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031