Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գիտությունը ղեկավարվում է` ինչպես ԽՍՀՄ-ի օրոք

Հուլիս 04,2016 16:30

«Առավոտը» այս օրերին Հայաստանում գտնվող Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատող, այժմ ամերիկաբնակ պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանից, որը ներկայումս աշխատում է ՆԱՍԱ-ում (National Aeronautics and Space Administration) եւ դասավանդում Ջորջ Մեյսոնի համալսարանում, հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է վերականգնել Բյուրականի աստղադիտարանի նախկին փառքը:

«Կարծում եմ՝ անպայման հնարավոր է, բայց աստղադիտարանի խնդրից զատ՝ կա ավելի բարդ խնդիր, դա ողջ Հայաստանի գիտական պոտենցիալի վերականգնումն է: Այսինքն` Բյուրականը մեծ խնդրի փոքր մասն է, նախ պետք է մեծացնել գիտության արդյունավետությունը: Որքան հասկանում եմ, ցավոք, այսօր Հայաստանը շարունակում է աշխատել խորհրդային օրինակով, որտեղ Գիտությունների ակադեմիան հիմնական ինստիտուտն է, վերահսկող ու բաշխող օրգանը: Հայաստանում դեռ որոշվում է մեկ կենտրոնում՝ ինչպես խորհրդային հիերարխիայի ժամանակ: Իսկ գիտությունը չի կարող աշխատել հիերարխիայով:

Այդ Կոմունիստական կուսակցությունն էր աշխատում հիերարխիայով: Հիմա իբր խոսում են դեմոկրատիայից, բայց ամեն ինչ առաջվանն է մնացել: Պետությունը թող զբաղվի բանակով, կապով, հեռախոսով, փոստով, գետերով, դաշտերով, իսկ գիտությունն ու տնտեսությունն իրենք պետք է որոշեն` ինչպես զարգանալ»,- համոզված է Վլադիմիր Հայրապետյանը:

Գիտնականի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031