Շաբաթ օրը Սպիտակում տեղի է ունեցել Սպիտակի շրջանի ֆուտբոլային թիմերի Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարի եզրափակիչ խաղը: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 23 ֆուտբոլային թիմ` Սպիտակից եւ հարակից գյուղերից:
Եզրափակչում «Սև կակաչ» ֆուտբոլային թիմը հաղթել է Սպիտակի մարզադպրոցի թիմին`2:1 հաշվով: Հաղթողն արժանացել է դրամական պարգեւի` 200 հազար դրամ:
Պարգեւը հանձնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գավաթն էլ թիմին է հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ Սպիտակի տարածքային խորհրդի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կայացել է վերջինիս հովանավորությամբ:
Երկրորդ պատվավոր տեղին արժանացած թիմը ստացել է 150 հազար դրամ պարգ: Այն հանձնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը: Մրցաշարում երրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացել է 100 հազար դրամ պարգեւ: Այն հանձնել է ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Անդրանիկ Մարգարյանի անվան ֆուտբոլային մրցաշարը անցկացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ