Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Շնորհավորական ուղերձում Պուտինը մասնավորապես նշել է. «Ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը հաստատում է, որ գործելով իրավահավասար գործընկերային դիրքերից և հարգելով երկու երկրների օրինական շահերը, մենք ի զորու ենք բարեհաջող լուծել միջազգային ամենաբարդ խնդիրները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և ամբողջ մարդկության»։