Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանն էլ է վտանգի տակ, Ստեփանակերտի պես մի վիճակում էլ մենք ենք». Արա Պապյան

Հուլիս 04,2016 15:30

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը Ռուսաստանից զենքի նոր` լուրջ գնումներ է կատարել. այս մասին հուլիսի 4-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից 200 միլիոն վարկով ռուսական զինտեխնիկայի գնմանը` նա նշեց, որ չի կիսում Վահրամ Բաղդասարյանի տեսակետը, թե ռուսական զենքի մատակարարման ժամկետները չի կարելի հանրայնացնել. «Կարծում եք` Ադրբեջանը չգիտի՞, թե ՌԴ-ն Հայաստանին ինչ է մատակարարել: Ադրբեջանն առել է Ռուսաստանին, այնքան փող է տվել… Այդ 200 միլիոնի զենքը մեկ տարի առաջ էին խոստացել, տարին լրացավ` ոչ փողը կա, ոչ զենքը: Էլ չեմ ասում, թե 200 միլիոնի զենքն ինչ է: ՀՀ-ն ՌԴ-ի առջեւ պետք է 2 միլիարդ զենքի պահանջ դնի` ցուցակով, եւ ասի` տուր ինձ անվճար` որպես դաշնակից, չես տալիս` ուրիշ դաշնակից կգտնեմ: Մեր փողով ուզում ենք իրենցից զենք գնել, մի բան էլ մի տարի «պոչ են խաղացնում»: Այդ 200 միլիոնը բավարար չէ հավասարակշռություն պահելու համար, մենք ավելի լուրջ զինատեսակների կարիք ունենք: Ակնհայտ է, որ եթե ՌԴ-ն Ադրբեջանին այդքան զենք չծախեր, Ադրբեջանն ապրիլին չէր գնա պատերազմի: Բա «Սմերչը» ո՞վ է ծախել Ադրբեջանին: ՌԴ-ի ծախած զենքով սպանվում են իմ երկրի քաղաքացիներն ու զինվորները եւ էլի են սպանվելու»:

Արա Պապյանի խոսքով` Ռուսաստանը վտանգում է ՀՀ-ի անվտանգությունը. «Երեւանն էլ է վտանգի տակ, պարզ չի՞, որ հաջորդ պատերազմի ժամանակ Երասխի ուղղությամբ էլ կարող են…զորավարժություններ արեցին այդ ուղղությամբ, այդտեղից այստեղ 44 կմ է: Հասկանում ե՞ք` 44 կմ-ն ի՞նչ է, Ստեփանակերտի պես մի վիճակում էլ մենք ենք, մինչդեռ հեքիաթներ են պատմում, թե ամեն ինչ լավ կլինի, բայց ի՞նչ գնով, սա ի՞նչ ինքնախաբեություն է…»:

Վերջում Արա Պապյանը նկատեց, թե ասուլիսի ընթացքում ոչ մի «լավ բան» չասաց, բայց ինքը ոչ թե բաժակաճառեր ասող է, այլ՝ քաղվերլուծաբան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմը կրկի՛ն ցույց տվեց ռուսի իսկական դեմքը. ռուսակա՛ն զենքը կրկին հայի կյանք ու ունեցվածք ոչնչացրեց: Նախ՝ Հայաստանը, որպես առաջին քայլ, պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Երկրորդ՝ Հայաստանը դու՛րս պիտի գա ԵՏՄ ու ՀԱՊԿ կոչված հիմարություններից: Երրորդ՝ Հայաստանը պիտի՛ սանձի Գազպրոմի գազային տեռորը Հայաստանում ու առնվազն 500 մլն դոլար տարեկան վարձ պահանջի Հայաստանում ռուսական բազաների համար. հակառակ դեպքում երկերեսանի ռուս զինվորը թող ռադը քաշի հայի հողից: Ռուսաստանի ՁՐԻ ՕՐԵՐԸ Հայաստանում պիտի վերջանա՛ն: Եթե Հայաստանի հհկ-ական իշխանությունները (իրե՛նց աթոռները պահելու համար) շարունակեն ներկա ապազգային ջայլամի քաղաքականությունը,ապա հայ ժողովուրդը ԱՄԵՆ ԳՆՈՎ պիտի ազատվի նման իշխանություններից՝ ընդհուպ միչև Հայաստանում (ժամանակավոր) ռազմական իշխանության հաստատում: Հայ ազգն այլևս սերժիկների, լֆիկների, լիսկաների ու կգբ-ական գործակալների ժամանակն ու զահլան չունի. հերի՛ք եղավ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031