Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության մի շարք խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրք»-ը։
Յըլդըրըմն անդրադարձել է Ռուսաստանի և Իսրայելի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով. «Ռուսաստանի հետ վերադառնում ենք հին օրերին։ Իսրայելի հետ սկսել ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանից Իսրայել, Եգիպտոսից Իրաք»։
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին և Սիրիայի ճգնաժամին. «Եվրամիության հետ հարաբերություններում նոր ժամանակաշրջան են մտել։ Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելու համար մենք ընդլայնում ենք բարեկամության շրջանակները»։
Խոսելով Սիրիայի մասին՝ Յըլդըրըմն ասել է, որ Սիրիայում հնարավոր է խաղաղություն հաստատել, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորը ջանքեր գործադրեն։