Ինչպես տեղեկացրել ենք, Թբիլիսիում հայ պատգամավորները հանդիպում են ունեցել ադրբեջանցի պատգամավորների հետ:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հանդիպմանը մասնակցած Արտաշես Գեղամյանն ասաց. «Ես ադրբեջանցի պատգամավորների հետ հանդիպում չեմ ունեցել: Հանդիպում եմ ունեցել Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարի եւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ: Դա առանձին հանդիպում չի եղել: Հարավային Կովկասի պետությունների պատվիրակության անդամների հետ է եղել»:
Արտաշես Գեղամյանն ասաց, որ իր ելույթները տեղադրված են իրենց կայքում. «Կարող եք տեսնել, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել, հարցազրույցներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ