ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն առաջիկայում կմեկնի Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Չնայած դեռևս հայտնի չեն նախատեսվող այցի ժամկետները, բայց հաղորդվում է, որ Բաքվում Զալբերը բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Վերը նշված աղբյուրի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ Զալբերի այցի ընթացքում եվրոպացի դիվանագետն ադրբեջանական իշխանությունների հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ զարգացումները։