Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է 6 անձ, որոնց թվում մանկահասակ երեխա. հարուցվել է քրեական գործ

Հուլիս 04,2016 13:43

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2016թ. հուլիսի 4-ին` ժամը 07։30-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի–Երևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում իրար են բախվել «Կամազ» մակնիշի և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա Քեմրի» ավտոմքենայի վարորդը և 5 ուղևորները մահացել են:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ:

Պարզվել են նաև դեպքի մասնակից վարորդների և ուղևորների ինքնությունները.

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆելիքս Սամվելյանը` ծնված 1969թ., ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Վթարի հետևանքով մահացել են՝ Արտակ Վահագնի Ոսկանյանը` ծնված 1993թ., Մուշեղ Սարգսի Մարջանյանը` ծնված 1992թ., Սոնա Վահիկի Ջավադյանը` ծնված 1992թ., Ռուբեն Հայկի Ավագյանը` ծնված 1992թ., Իննա Դավիթի Միքայելյանը` ծնված 1999թ, և 2015թ. ծնված փոքրիկը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031