Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն փոխո՞ւմ է ռազմավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Հուլիս 04,2016 13:12

Եվրամիության` արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գլոբալ ռազմավարությամբ խստացվելու է անվտանգության ապահովման բաղադրիչը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ սա հնարավորությունների փաստաթուղթ է: Դառնալով ռազմավարության առաջնահերթություններին` դեսպանը կարևորեց անվտանգության բաղադրիչը. «Եվրամիությունները, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ցանկանում է բարձրացնել իր` անվտանգության համակարգի վարկանիշը: Իհարկե, ԵՄ-ն հավաքական անվտանգության համակարգ չէ, սակայն այս ռազմավարությամբ զգալիորեն բարձրացվել է անվտանգության ապահովման բաղադրիչի դերակատարությունը: Անդամ պետություններում այս հարցում ԵՄ-ն ավելի մեծ ներդրում է ունենալու»:

Մյուս առաջնահերթությունը հակամարտությունների հարցում համապարփակ մոտեցման ձևավորումն է: Հարցին ի պատասխան` սա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն փոխելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր մոտեցումը, դեսպանը հիշեցրեց, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները հակամարտության կարգավորման նոր փուլ են ձևավորել: Դեսպանը շեշտեց. «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը»: Պարոն Սվիտալսկին շեշտեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը` նշելով, թե ԵՄ-ն Մինսկի խմբի «մեջքին կանգնած» է:

Դեսպանը տեղեկացրեց, որ վաղը Հայաստան է այցելելու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչը. «Սա վկայում է այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031