Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի քաղաքագետը` Երեւանի եւ Կիեւի հարաբերություններում սխալների մասին. Կարեւորն առաջին քայլն է, որը պետք է անի Ուկրաինան

Հուլիս 04,2016 22:40

Պաշտոնական Երեւանն ու Կիեւը միջազգային հարթակներում քվեարկում են միմյանց դեմ, ինչպե՞ս կանգնեցնել դա, որո՞նք են առաջնահերթ քայլերն այս ուղղությամբ, այս հարցերն ուղղեց «Առավոտ»-ը` ուկրաինացի քաղաքագետ, Կիեւի Հասարակական հարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն, «Հիբրիդային պատերազմ. Գոյատեւել եւ հաղթել» գրքի հեղինակ` Եվգենի Մագդային:

«Ցավոք, Ուկրաինան եւ Հայաստանը հաճախ «չեն տեսնում» միմյանց մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Չէի ցանկանա այսօր կանգ առնել Երեւանի եւ Կիեւի հարաբերություններում սխալների վրա, առավել կարեւոր է տեսնել ընդհանուր հեռանկարները: Իմ կարծիքով, գաղտնիքը` պրագմատիկ հարաբերություններն են տնտեսական շահերի եւ փոխադարձ հարգանքի հիմքում: Թեեւ Հայաստանը ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ է, ես կասկածում եմ, որ բոլոր հարցերում Երեւանը կցանկանա Կրեմլի «դուդուկի տակ պարել»: Երկկողմ հարաբերությունների ակտիվացման հարցում կարեւոր է առաջին քայլը, որը պետք է անի, ըստ երեւույթին` Ուկրաինան, որպես ավելի հզոր պետություն», նկատեց նա:

Եվգենի Մագդան հիշեցրեց, որ Եվրոմայդանում առաջին զոհերից էր Սերգեյ Նիգոյանը. «Այդ մասին Ուկրաինայում լավ են հիշում: Կարծում եմ, որ Ուկրաինայի հայ քաղաքացիները նշանակալի ներդրում են ունեցել ուկրաինական քաղաքական կյանքի ձեւավորման գործում եւ նշանակալի դեր են խաղում մեր երկրում քաղաքացիական եւ մշակութային կյանքի ձեւավորման համար: Այս փաստը թույլ է տալիս լավատեսությամբ դիտարկել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարը, չէ որ պետական քաղաքականությունը ձեւավորում են մարդիկ եւ նրանց միջեւ հարաբերությունները:

Ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդայի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հուլիսի 5-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031