Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ելույթն է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Նախագահ Էրդողանն անդրադարձել է Եվրոպայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ եվրոպական երկրները ներկայումս խեղդվում են բազմաթիվ խնդիրների՝ տնտեսական անկայունության, քաղաքական ճգնաժամերի պատճառով. «Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումը ազդում է այլ պետությունների վրա»։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացներին. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Իսրայելի և Ռուսաստանի հետ։ Վերջին շաբաթների երկկողմանի դրական քայլերը հույս են տալիս ապագայի համար։ Մենք մեկ առ մեկ վերացնում ենք մեր առջև եղած խոչընդոտները»։