Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունները. АПА

Հուլիս 04,2016 12:51

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստերի ընթացքում, Շվեյցարիայի նախաձեռնությամբ, հանդիպել են Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունները։ Այս մասին տեղեկացնում է АПА լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, իսկ վրացական կողմից պատգամավորներ Ջիա Վոլսկին և Թեդո Ջափարիձեն։

Հանդիպման նախաձեռնությամբ հանդես եկած Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Լոմբարդը առաջարկներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ակտիվացմանը նպաստելու համար։

PatvirakutyunԻր խոսքում Արտաշես Գեղամյանը նշել է. «Մեր երկրների նախագահների միջև լուրջ բանակցություններ են ընթանում, որոնց շուտով կմիանա նաև Ֆրանսիայի նախագահը։ Ես կցանկանայի, որ բանակցություններին մասնակցեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Մուրադովն իր հերթին նշել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»։ Նա նաև ավելացրել է. «Աշխարհի որևէ պետություն չի ճանաչել ղարաբաղյան անջատողականների իշխանությունը, և նրանց ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհնար է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031