Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ աշխարհը տեսավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. Trend

Հուլիս 04,2016 12:19

Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հարցազրույց է տվել Trend լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ շատերը նպատակ ունեին տպավորություն ստեղծել, թե հակամարտությունը սառեցված է, բայց ապրիլի սկզբին տեղի ունեցածից հետո բոլորը հասկացան, որ Արցախի հակամարտությունն ամենևին էլ սառեցված փուլում չէ, ընդ որում՝ ապրիլյան դեպքերը կազմակերպելու համար Մամեդովը մեղադրել է Հայաստանի Հանրապետությանը։

Հակամարտության կարգավորման գործում, ըստ Նովրուզ Մամեդովի, մեծ է նաև Ադրբեջանի նախագահի ներդրումը, որի՝ ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, Թուրքիա, Իրան և այլ երկրներ կատարած այցերի արդյունքում ձևավորվել է ընդհանուր պատկերացում, որի համաձայն՝ արդեն ժամանակն է լուծել 25 տարի շարունակվող հակամարտությունը։

Արցախի հակամարտության կարգավորման ներկայիս փուլում Մամեդովը մեծ նշանակություն է տվել Գերմանիային, նշելով, որ այդ երկիրը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, փորձում է ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031