Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի իր պաշտոնակից Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ալիևն իր ուղերձում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կավելացնի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար. «Մենք մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի և անձամբ Ձեր, պարոն նախագահ, ջանքերը ուղղված հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունների կարգավորմանը, կարճ ժամանակում կտան իրենց արդյունքները»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հասցեագրած շնորհավորական ուղերձում Ալիևն անդրադարձել է նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրների հարաբերություններն այնքան են զարգացել, որ դրանք կարելի է անվանել ռազմավարական համագործակցություն։
Կարդացեք նաև