Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Խուդոյանների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հուլիս 04,2016 11:52

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների հիման վրա:

Գանգատում վկայակոչվել է այն հանգամանքը, որ ամուսինները ոստիկանության շուրջ 15 աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու պահին նստացույցի ձևով իրացնելիս են եղել հավաքներ իրականացնելու՝ Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքը, ավելին՝ ցույցի վայրից նրանց հեռացնելու պահին Աշոտ Խուդոյանը կրել է մարմնական վնասվածքներ, իսկ Հեղինե Մակարյանը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, քանի որ նրան և երեխաներին առանձին մեքենաներով են տեղափոխել, իսկ 8-ամսական երեխան էլ մնացել է ցույցի վայրում: Այնտեղ են մնացել նաև ցուցարար ընտանիքի իրերը, այդ թվում՝ գումար և այլ արժեքավոր իրեր:

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացվելով ցույցի վայրից՝ նրանք տևական ժամանակ մնացել են մեքենայի մեջ, ապա շուրջ մեկ ժամ՝ ոստիկանության բաժնում, որից հետո էլ մի ամբողջ օր ոստիկանության հսկողության ներքո են գտնվել իրենց իսկ բնակարանում՝ հնարավորություն չունենալով լքելու այն՝ անգամ սնունդ գնելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. ապրիլի 23-ի գրությամբ հաստատել է գանգատի ստացումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031