Դավթաշեն վարչական շրջանում Վարդավառի ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Կենտրոնական զբոսայգում` քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի հարակից տարածքում։
Ուրախ ջրոցին զուգորդվել է օճառի պղպջակների խաղով: Տոնախմբության մասնակիցները ի նշան խաղաղության աղավնիներ են բաց թողել:
Միջոցառման կազմակերպիչներն իրենց հերթին ներկաների համար հյուրասիրություն են ապահովել, իսկ ջրի պակասը լրացրել են ջրցան մեքենաները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն