Այսօր՝ հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին: Պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր: Ա. Շաբոյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը բավականին լուրջ աշխատանքի արդյունքում վեր է հանել արտահանման ծավալների աճին խոչընդոտող հիմնական խնդիրները և կոնկրետ քայլեր է իրականացնում դրանց լուծման ուղղությամբ:
ՏՄՊՊՀ նախագահը Բակո Սահակյանին ներկայացրել է ԼՂՀ խոշոր արտադրողների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները և պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի Արցախի տնտեսվարողները հայ գործարարների հետ համագործակցության արդյունքում կարողանան ավելացնել արտահանման ծավալներն ու նաև մուտք գործեն նոր շուկաներ: Բ. Սահակյանը կարևորել է ՏՄՊՊՀ դերն ու նախաձեռնությունը և ընդգծել համագործակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման գործում:
ՏՄՊՊՀ