Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը: Մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում կայանված ավտոբուսների զբոսաշրջիկները, նկատելով հարակից շատրվանի մոտ տիրող ջրային երուզեռը, միախառնվել են երևանցիներին ու նույնպես դարձել տոնի անմիջական մասնակիցը:
Արդեն ամբողջովին թաց հյուրերին երևանցիները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը:
Հիշեցնենք, որ Վարդավառին նվիրված համաքաղաքային միջոցառումները արդեն 4-րդ տարին անընդմեջ ներառվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն