Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է ստացել:
Գյումրեցի մարզիկը հուլիսի 3-ից 8-ը Վենեսուելայում մասնակցելու է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար սահմանված վարկանիշային մրցաշարին: Ինչպես հայտնի է, ԱԻԲԱ-ն որոշել է թույլ տալ, որպեսզի Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
02.07.2016