Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը Twitter-ի իր էջում գրել է, որ ՈՒԵՖԱ-ն հավանություն է տվել այս տարվա Ամերիկայի գավաթի ու Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումները նվաճած ազգային հավաքականների միջեւ հանդիպում կազմակերպելու իր նախաձեռնությանը:
Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթել է Արգենտինային, իսկ Եվրոպայի չեմպիոնը կորոշվի հուլիսի 10-ին Փարիզում կայանալիք եզրափակիչ խաղում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
02.07.2016