Լրահոս
Օրվա լրահոսը

Քաոսային վիճակ՝ դոպինգի դեմ պայքարում

Հուլիս 04,2016 10:45

Դոպինգի դեմ հայտարարված տոտալ պատերազմը մի կողմից աշխարհի մարզիկներին ստիպել է միջազգային մրցումների ներկայանալ մաքուր վիճակում եւ հաղթանակներ տոնել ազնիվ ու մեկնարկային հավասար պայքարում, մյուս կողմից՝ յուրատեսակ քաոսային վիճակ է ստեղծել այդ անհաշտ պայքարը նախաձեռնողների եւ իրականացնողների համար:

Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը՝ ՎԱԴԱ-ն, տարեսկզբին հրապարակայնորեն հայտարարեց, որ Միլդրոնատը (Մելդոնիում) հունվարի 1-ից մտցված է արգելված նյութերի ցուցակ, ինչը որոշակիորեն անակնկալի բերեց շատերին: Սկսվեց զանգվածային ստուգում, որի արդյունքում շատ ու շատ մարզիկների կարիերան կանգնեց խորտակվելու վտանգի առջեւ: Տասնյակ մարզիկներ ժամանակավորապես հեռացվեցին սպորտից, շատերի նկատմամբ էլ տարբեր ժամկետներով նախնական որակազրկման որոշումներ կայացվեցին: Այնուհետեւ ՎԱԴԱ-ն սահմանեց դոպինգ անալիզներում Միլդրոնադի թույլատրելի չափաբաժին, ինչը նույնպես հստակություն չմտցրեց խնդրում:

Զանգվածային լրատվամիջոցները հիմա էլ տեղեկացնում են, թե ՎԱԴԱ-ն դոպինգ անալիզներում Միլդրոնադի աննշան քանակությամբ առկայության նոր ժամկետ սահմանել է սույն թվականի հոկտեմբերի 1-ը: Ըստ այդմ, հոկտեմբերի 1-ից հետո այդ նյութի առկայություն չպետք է լինի այն մարզիկների դոպինգ փորձանմուշներում, որոնք մինչեւ Միլդրոնատն արգելված նյութերի ցուցակ մտցնելը հայտարարել են, որ այն ժամանակին օգտագործել են:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031