Լրահոս
Օրվա լրահոսը

Մթերքներ, որոնք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը

Հուլիս 04,2016 10:30

Օրգանիզմի ջրազրկման պատճառ կարող են դառնալ շաքարային դիաբետը, սթրեսը, հղիությունը եւ օրվա ընթացքում միրգ-բանջարեղենի պակասը

Մասնագետները պնդում են, որ ծարավի զգացողությունը ոչ մի պարագայում չպետք է անտեսել, քանի որ այն մասնակցում է մեր օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացներին եւ օգնում՝ օրգանների բնականոն աշխատանքին: Հենց ջուրն է, որ կարգավորում է մարդու մարմնի ջերմաստիճանը եւ նպաստում է տոքսինների հեռացմանը: Այն նաեւ նպաստում է բջիջներում օգտակար նյութերի եւ թթվածնի շրջանառությանը: Ինչպես նաեւ ապահովում է մաշկի եւ հոդերի առողջությունը:
Ջրի անբավարարությունը հանգեցնում է հանքային նյութերի անբավարարությանը, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, նատրիումը եւ այլն:

Հանգեցնում է սրտի հաճախախփությանը՝ առիթմիային եւ վատացնում է գլխուղեղի աշխատանքը:

Ինչքան հեղուկ է անհրաժեշտ մարդուն:

Գիտնականները պնդում են, որ նորմալ իրավիճակում մարդու օրգանիզմը կորցնում է 2,5 լիտր հեղուկ՝ շնչուղիների, քրտնարտադրության, միզարձակելու եւ աղիների գործունեության հետեւանքուվ:

Որպեսզի հեղուկի կորուստը բացասաբար չազդի օրգանիզմի գործունեության վրա, պետք է անընդհատ լրացնել պակասը, որը, ըստ դիետոլոգների, կազմում է օրվա ընթացքում 2,5-3 լիտր ջուր:

Լինում են առանձին դեպքեր, երբ մարդուն անհրաժեշտ է օգտագործել մինչեւ 7 լիտր ջուր: Այդ դեպքերն են՝ սպորտով զբաղվելիս կամ երկար ժամանակ արեւի ուղղիչ ճառագայթների տակ գտնվելը, աղիքների խանգարման ժամանակ, բարձր ջերմության դեպքում, կանանց մոտ առատ դաշտանի, ինչպես նաեւ տարբեր դիետաների՝ հատկապես սպիտակուցային, ժամանակ:

Օրգանիզմի ջրազրկման պատճառ կարող են դառնալ շաքարային դիաբետը, սթրեսը, միզամուղ հաբերը, հղիությունը եւ օրվա ընթացքում միրգ-բանջարեղենի պակասը:
Մթերքներ, որոնք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը՝
Ալկոհոլային խմիչքներ, որոնք ունեն միզամուղ հատկություն, որի շնորհիվ էլ օրգանիզմից դուրս է գալիս մեծ քանակությամբ հեղուկ:

Պաղպաղակ եւ շոկոլադ: Նրանցում պարունակող շաքարի պարունակության շնորհիվ օրգանիզմը մաքսիմում օգտագործում է օրգանիզմի հեղուկը, որի հետեւանքով էլ ջրազրկվում է:

Ընդեղենը, որոնք 2 տոկոս ջուր են պարունակում եւ մեծ քանակության սպիտակուցներ, որոնք էլ նպաստում են ջրազրկմանը:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031