Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բասկետբոլիստները գահընկեց արեցին Անդորրային ու դարձան փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն

Հուլիս 04,2016 09:44

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Քիշնեւում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 79-71 հաշվով հաղթելով Անդորրային՝ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի ղեկավարած թիմը շնորհիվ մարզաձեւի հարուստ ավանդույթները վերականգնելու ուղղությամբ ՀԱՕԿ-ի եւ Բասկետբոլի ազգային ֆեդերացիայի վերջին շրջանում կատարած կազմակերպական լուրջ աշխատանքի, առաջին իսկ փորձից նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ վճռորոշ հանդիպումում գահընկեց անելով արդեն նախկին չեմպիոն Անդորրային:

Առաջնության լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը:

Այս հաջողությունը մերոնց եկող մրցաշրջանում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք տվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031