Հուլիսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտակայքում այրվել է 7000 քմ խոտածածկույթ և 25 ծառի կոճղեր, «Կորեայի ձոր» կոչվող տարածքում՝ մոտ 5000 քմ, Շիրակի փողոցում՝ 500 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 5000 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գերեզմանատանը՝ 500 քմ, Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ 1500 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գոմերի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի մոտակայքում՝ 300 քմ, քոթեջների մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ, 10 բերքատու և 20 դեկորատիվ ծառեր, թփեր, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: