Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների հայերը աջակցում են Արցախին.

Հուլիս 04,2016 08:40

Նիդերլանդական Օրագիր. Արցախի վրա սանձազերծած Ադրբեջանի հանկարծահաս հարձակումը հայկական իրականության մեջ շատ հարցեր ստիպեց վերանայել ու սրբագրել, բացթողումները սթափ շտկել ու էլի, էլի բազում մեծ ու փոքր խնդիրների վրա ուշադրություն սևեռել: 4 օրյա դաժան պատերազմի դրոշմը կնիքվեց նաև սփյուռքի բնականոն կյանքին և շատերն իրենց հնարավորության չափով ձեռք մեկնեցին հայրենիքի ամենաթանկ հատվածին` Արցախին:

Անմասն չմնացին Նիդերլանդների տարբեր քաղաքների հայ համայնքներ: Նրանք արդեն հանդես են եկել օգնության տարբեր կարգի նախաձեռնություններով: Հյուսիսային Հոլանդիայի Ալկմար, Հերհուխովարդ և Կաստրիկում քաղաքների բնակիչների նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը: Նախագահ է ընտրվել Ալիսա Մովսիսյանը, որը փորձել է Նիդերլանդներում օգնությունները համակարգող միասնական կառույցի շուրջ համախմբել տարբեր կազմակերպությունների, նրանց միավորել միասնական գաղափարի շուրջ: Բանակցություններ են վարվել տարբեր հայկական կազմակերպությունների հետ, շատերն առայժմ համաձայնություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել և միմյանց օժանդակել ամենատարբեր հարցերում:

Արցախին օգնող նորաստեղծ հանձնաժողովը գործունեությանը զուգահեռ նաև կազմակերպչական բնույթի աշխատանքներ է իրականացնում, ընթանում են պաշտոնական գրանցման և հաշվեհամարների բացման ընթացակարգերը: Կապ է հաստատվել Արցախի կառավարության կողմից ստեղծված օգնություններն համակարգող հանձնաժողովի նախագահ Ժիրայր Միրզոյանի հետ, որը ողջունել է հոլանդահայերի նախաձեռնությունը: Օգնության պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ուսումնասիրվում է Հայաստանին օգնող հոլանդական մյուս կազմակերպությունների փորձը:

Բարեգործական առաջին ձեռնարկը «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը իրականացրել է 2016. հունիսի 19-ին: Այդ օրը հավաքվել էին 100-ից ավելի հայ համայնքի անդամներ, ովքեր բարեգործությանը զուգահեռ ծանոթացան միմյանց հետ, բացօթյա խնջույքի սեղանի շուրջ մոտիկից շփվեցին իրար հետ, մասնակցեցին մարզական խաղերի ու խոստացան նման ազգօգուտ հավաքներ հաճախակի կազմակերպել:

«Աջակցենք Արցախին» հանձնաժողովի 2-րդ միջոցառումը հունիսի 26-ին Կաստրիկում քաղաքի Maranatha եկեղեցու հետ համատեղ էր: Եկեղեցին նախօրոք հուշաթերթիկ էր տարածել, որով հայտնել էր բարեգործական ձեռնարկի մասին’ զետեղելով Արցախի ու նրա ազատատենչ ժողովրդի պայքարի մասին մանրամասն տեղեկություններ: Ուշագրավ է, որ անակնկալ կերպով դրամահավաք էր կազմակերպել մեկ այլ’ Wittekerkje Dijk en Duin եկեղեցին:

Այդ օրը սպառվել է հայ կանանց բարեգործական ակցիայի շրջանակներում պատրաստված ամբողջ համեղ քաղցրավենիքը:

«Աջակցենք Արցախին» նորաստեղծ կազմակերպության ղեկավար Ալիս Մովսիսյանի խոսքով’ իրենց հանձնաժողովի կազմակերպած առաջին երկու ձեռնարկները կարելի է հաջողած համարել. «Վստահ կարելի է ասել,- նշում է Ա.Կիրակոսյանը, որ մարդիկ ոգևորված են, որ կարողանում են օգտակար գործ անել Արցախի համար: Օրինակ՝ մեր հայրենակիցներից մեկը 1000 բացիկի տպագրության բոլոր ծախսերը իր վրա է վերցրել, իսկ Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցի սաները պատրաստակամություն են հայտնել իրացնել այն»:

Առաջին օգնությունը Արցախ կհասցվի առաջիկա՝ օգոստոս ամսին: Անելիքներն էլ շատ են: Տեղում պետք է ճշտել իրավիճակը, գտնել վստահելի մարդկանց, ովքեր մշտական կապի մեջ կլինեն համապատասխան կողմերի հետ, կկազմեն ծանր պայմաններում ապրող ընտանիքների ցուցակներ, քանի որ հանձնաժողովի հետագա օգնությունը’ կախված իրավիճակից, հիմնականում ուղղված է լինելու Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող ընտանիքներին ու սահմանապահ զինվորներին:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց նպաստն ունենալ այս հարցում
կարող են զանգահարել տիկին Ա. Մովսիսյանին’ 06-24255169 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031