Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ միջադեպ Վարդան Ղուկասյանի հարեւանին դիահերձելու շուրջ

Հուլիս 03,2016 21:40

Քիչ առաջ ոստիկանության «Կումայրի» բաժնից Aravot.am-ին պատմեցին, որ այսօր անհասկանալի պատմություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասի մահացած բնակիչներից մեկին դիահերձելու հետ կապված:

Մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը՝ ծնված 1951 թվականին, սակայն վերջինիս հարազատներն ու հարեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, չեն թույլատրել դատաբժշկականում դիակը հերձեն՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել չէ: Վերջիններս, հակաճառելով ու վիճաբանելով ոստիկանների ու դատաբժիշկների հետ, պաթանատոմիական կենտրոնից դիակը տարել են:

Սակայն քիչ անց  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով ոստիկանները գնացել ու դիակը տեղափոխել են դատաբժշկական դիահերձման: Ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել նախկին քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, որն ասել է, թե ես որպես քրիստոնյա էի դեմ կանգնում դիահերձմանը, այլապես ոչ մի խնդիր չկա:

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից պարզաբանումներ խնդրեց այս թեմայի շուրջ: Դատախազը հաստատեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման միջադեպ եղել է, եւ  որ ինքը  ոստիկանությանը հանձնարարություն է տվել անհապաղ դիակը վերադարձնել մարզային դատաբժշկական կենտրոն: Այժմ Շիրակի մարզի քննչական վարչությունում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառները պարզելու: Դիակի զննությամբ տեսանելի բռնության հետքեր  չեն հայտնաբերվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031