Հուլիսի 3-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում՝ «Աղ ու հաց» սննդի կետի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 163 տան բակում գործող տեխսպասարկման կետում (վարձակալ Հ. Խ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.13-ին, մարվել՝ 15.27-ին: Ամբողջությամբ այրվել է «Wolksvagen Jetta» մակնիշի 48RR048 (վարորդ Տ. Մ.) պետհամարանիշի ավտոմեքենան:
ՀՀ ԱԻՆ