Ի լրումն ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետում շարունակում է մնալ մոտ 50 ՀՀ քաղաքացի:
ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության կողմից տեղում կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քաղաքացիներին վրաններ տրամադրելու, սննդով ու ջրով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով:
Նշենք, որ հուլիսի 4-ին նախատեսվում է Վերին Լարսի անցակետ մեկնած Դոնի-Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ ԱԻՆ նախարարության Հյուսիսային Օսիայի տարածքային վարչության ղեկավարության հետ՝ հետագա քայլերի համաձայնեցման նպատակով:
Հավելենք, որ ս/թ. հուլիսի 2-ին Դոնի-Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կրկին սմս հաղորդագրությունների միջոցով մոտ 6 հազար հասցեատիրոջ իրազեկել է Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին՝ հորդորելով զերծ մնալ դեպի անցակետ երթևեկելուց: Նշյալ բովանդակությամբ թվով 14 հազ. սմս հաղորդագրություն տարածվել է նաև հունիսի 23-ին:
Կարդացեք նաև
Հայտնում ենք նաև, որ ք. Սոչիում ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ այս օրերին կազմակերպվել է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության ամառային ծրագրերով Սոչիի ծովափնյա հանգստավայրեր մեկնած հայաստանցի երեխաների վերադարձը Հայաստան: Սոչիում ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ հայաստանցիների ևս մեկ խումբ՝ բաղկացած 15 երեխայից և մեկ ուղեկցողից, հուլիսի 8-ին Սոչիի օդանավակայանից կտեղափոխվի Հայաստան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ դեպի Ռուսաստան-Վրաստան ավտոմայրուղու Վերին Լարսի անցակետ երթևեկելուց:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն