The Journey of Female Health Sciences-ը հրապարակել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարվել են աշխարհի 108 երկրների 28-30 տարեկան շուրջ 400 հազար կանանց շրջանում: Ընդ որում, ընտրվել են միայն նրանք, որոնք մինչ այդ որեւէ պլասիկ վիրահատություն չեն արել:
Այս կամ այն երկրին պատկանելը մարդու անատոմիայի փորձագետները համարել են կանանց ծննդավայրը, այլ ոչ թե բնակվելու: Ուսումնասիրության կազմակերպիչները նաեւ տեղեկացրել են, որ աշխատանքներն իրականացրել են ավելի շատ գործնական նկատառումներով, քան տեսական: Այն մեծապես օգնելու է կանանց ներքնազգեստի արտադրության մեջ մասնագիտացած ընկերություններին՝ նոր տեսականիներ արտադրելու, ինչպես նաեւ մարքեթինգային ռազմավարություն մշակելու գործում:
Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի. ԱՄՆ (ճերմակամորթներ), Կանադա, ԱՄՆ (թխամորթներ), Իռլանդիա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Կոլումբիա, Իսլանդիա, Վենեսուելա:
Հետխորհրդային տարածքում առաջատարը Ուկրաինան է՝ 21-րդ հորիզոնական: Հայաստանն ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 60-րդ տեղը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ