Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելայում Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը իռլանդացի է

Հուլիս 03,2016 12:31

Հուլիսի 3-ից 8-ը Վենեսուելայի Վարգաս քաղաքում անցկացվելու է Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը, որին ԱԻԲԱ-ն առաջին անգամ պրոֆեսիոնալի՝ APB/WSB, կարգավիճակ է տվել:

Աշխարհի 40 երկրների 79 բռնցքամարտիկներ են պայքարելու օլիմպիական խաղերի 26 վարկանիշերի համար, որոնց թվում է նաեւ հայաստանցի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այս քաշային կարգում հանդես է գալու յոթ բռնցքամարտիկ՝ Հայաստանից, Ուկրաինայից, Իռլանդիայից, Քաթարից, Պարագվայից, Իտալիայից եւ Արգենտինայից: Նրանք անցկացնելու են երեքական մենամարտ: Հովհաննես Բաչկովը ռինգ մտնելու է վաղը, որտեղ առաջին մրցակիցը լինելու է իռլանդացի Պետեր Ռայմոնդ Մոյլեթը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031