Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռի նախկին ե/գ կայարանի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետնամասում՝ մոտ 20 հա, Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 8000 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սուրբ Հարություն և Անդրանիկի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ անասնակեր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ