Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխվելը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անգլիական ակումբը դորտմունդցիներին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար այնպիսի գումար առաջարկեց՝ 42 միլիոն եվրո, որ հնարավոր չեղավ դրանից հրաժարվել: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային շրջանի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով ուկրաինացի Անդրեյ Շեվչենկոյի ռեկորդը՝ 40 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ