«Civil voice» հասարակական կազմակերպությունն այսօր Երեւանի կարապի լճի հարեւանությամբ անցկացրեց «շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» բարեգործական ակցիան:
Հ/կ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանի խոսքով` ակցիան արդեն վեցերորդ անգամ է անցկացվում ու նպատակն է ամրապնդել հասարակություն-բանակ կապը. «Հանրությանը տեղեկացնել, որ միայն ծայրահեղ դեպքերում չէ, որ հանրությունը բանակի կողքին պետք է կանգնած լինի: Շատ կարեւոր է, որ հանրությունը բանակի կողքին լինի միշտ՝ չնայած դեպքերին ու պատերազմներին»:
Դավիթ Գրիգորյանի խոսքով` քաղաքացիների բերած նվերները խորհրդանշական են՝ հագուստ, սնունդ, քաղցրավենիք, ով ինչով կարողանում է, օգնում է: Իսկ ամենահիշարժան նվերն էլ համարում են մի անծանոթ տատիկի ձեռագործ գուլպաները. «Մի տատիկ միջոցառման ժամանակ ասաց, որ իր կողմից ձեռքով գործած 20 գուլպա է ուզում նվիրել ու փոխանցեց մեզ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ շուտով