Հայաստանցի գերծանր քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը փայլուն ոճով եզրափակեց աշխարհի երիտասարդական առաջնությունը, որ անցկացվում էր Թբիլիսիում:
Մարտիրոսյանը թե պոկում՝ 187 կգ, թե հրում՝ 225 կգ վարժություններում եւ թե երկամարտում՝ 412 կգ, բացահայտ առավելությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին ու Հայաստանի հաշվարկին բերեց երկամարտի առաջին ու միակ մեդալը, այն էլ չեմպիոնական ոսկե: Հայ ծանրորդը փոքր ոսկիների արժանացավ նաեւ պոկում ու հրում վարժություններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ