Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Բոստանջյանի` 2017թ. խորհրդարանում 5 քաղաքական ուժ կլինի

Հուլիս 02,2016 18:53

2017թ. խորհրդարանում հավակնում են լինել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»: Այս մասին հուլիսի 2-ին «Ֆորում» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Այս կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմիններում ունեն ներուժ` քաղաքապետեր, գյուղապետեր, որոնք կարող են ձայներ բերել: Մնացած կուսակցությունները չունեն: ԲՀԿ-ն կտրոհվի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պարտությունը բացասաբար կազդի «Ժառանգության» վերնախավի վրա, նրանք այս տարիներին չեն կարողանում այնպես դրսեւորվել, որ պահպանեն հետաքրքրությունն իրենց կուսակցության հանդեպ»,-նշեց Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է 2017թ. Աժ-ում նոր կուսակցությունների առկայությանը, Ադիբեկյանի բնորոշմամբ` «Տեղ չկա…»: Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի խոսքով` սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ներքաղաքական կյանքում, անշուշտ, փոփոխություններ կլինեն. «Ըստ էության, հասարակության խնդիրները լուծելու առումով բոլոր քաղաքական ուժերը խոցելի վիճակում են: Դա տեղի է ունեցել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բոլորս ականատես ենք եղել: Սա խոսում է այն մասին, որ 2017թ.-ի խորհրդարանը պետք է ավելի կոնսոլիդացված, արդյունավետության առումով մի փոքր բարձր լինի գործող պառլամենտից:

Հիմնական քաղաքական ուժերը կողմ քվեարկեցին Ընտրական օրենսգրքին, ինչը նշանակում է` անկախ նրանից, թե ԸՕ-ի առանձին դրույթների վերաբերյալ ինչ սուբյեկտիվ մոտեցումներ կունենանք, այնուամենայնիվ, գոյություն ունի կոնսենսուս, ինչպես իրենք են ասում»:

Ըստ Բոստանջյանի` 2017թ. Խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Դաշնակցությունը», որոնք ունեն պատմություն եւ ավանդույթներ. «Ցանկալի է, որ իսկապես հենց նրանք մեր Խորհրդարանում առաջին հերթին տեղ գրավեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031