Քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւի ու կարկտահարության պատճառով Գյումրու փողոցները դարձել են անանցանելի:
Թեեւ Գյումրին սելավատար համակարգ չունի ու թեթեւակի անձրեւից հետո անգամ փողոցներն անանցանելի են դառնում, սակայն այսօր այս քաղաքը կարծես ջրհեղեղի ենթարկված լիներ:
Կարդացեք նաև
Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասն է, միկրոավոտոբուսի վարորդները չգիտեն ինչպես կանգնեցնել մեքենան, որ ուղեւորները կարողանան իջնել, խանութներ մտնել հնարավոր չէ կուտակված ջրի պատճառով, փողոցներով անցնելու հնար եւս չկա:
Ի դեպ, լուսանկարներում պատկերված փողոցներից մեկը՝ Անի թաղամասի գլխավոր՝ Պարույր Սեւակի անվան փողոցն է, որն այս պահին կարծես լողավազան լինի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի Արևշատյան,վերնագիրը մի փոքր սխալ եք ընտրել,քանի որ քաղաքի կենտրոնական մասում նույնիսկ անձրև չի եկել…
Հարգելի Գ.Հ., ես Գյումրու կենտրոնական հատվածում էի, որ անձրեւը սկսվեց, միգուցե կենտրոնի վիճակն այսքան վատ չէ, ինչ Անի թաղամասի, բայց դա հարցի մյուս կողմն է. անձրեւ եկել է նաեւ քաղաքի կենտրոնում, Շառլ Ազնավուրի հրապարակում էլ ականատես եղա կարկտահարությանը: