Այսօր Վրաստանի մայրաքաղաքում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Եզրափակիչ օրը մեր երկրից առաջինը մրցահարթակ մտավ Արփինե Դալալյանը, որը հանդես է գալիս +75 կգ քաշային կարգում: 17-ամյա մարզուհին պոկում վարժությունում 90 կգ-ով պայքարն ավարտեց ութերորդ հորիզոնականում: Նա կարող էր դիրքերը մի փոքր բարելավել հրումում, սակայն 121 կիլոգրամը բարձրացնելուց հետո 128 կիլոգրամին չստացված փորձում ցավեցրեց մեջքը: Ճիշտ է, նա վերջին մոտեցման համար մեկ կիլոգրամով ավելի քաշ պատվիրեց, սակայն 129 կիլոգրամը մեջքի ցավի պատճառով չենթարկվեց նրան: Ինչեւէ, Արփինե Դալալյանը պոկումում 8-րդն է, հրումում եւ երկամարտում՝ 7-րդը:
Քիչ հետո մրցահարթակ կմտնի Հայաստանի վերջին մասնակիցը՝ տղաների գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Նա հավակնելու է ոսկե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև