Գերմանիայում ընթացող վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունում 50+ տարիքային խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը վեցերորդ տուրում ոչ-ոքի խաղաց Անգլիայի հետ: Բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղ արդյունքով: Գերմանիայի առաջին թիմը հաղթելով Իսլանդիային՝ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հայաստանն ընթանում է մաքուր երկրորդ հորիզոնականում:
Այսօր մեր վետերանները խաղում են «Գերմանիա 1»-ի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ schachfestival.de-ի
Կարդացեք նաև