Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի փոխվարչապետ. Հայաստանը ղեկավարվում է 4 կենտրոնի կողմից. Trend

Հուլիս 02,2016 13:33

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հարցազրույց է տվել Trend լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության և Արցախի հակամարտության մասին։

Ադրբեջանի փոխվարչապետը պնդել է, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարվում է 4 կենտրոնի կողմից՝ չմանրամասնելով դրանք։ Հասանովը Հայաստանի Հանրապետությանն է մեղադրել 2016թ. ապրիլի սկզբին հակամարտ ուժերի շփման գոտում տեղի ունեցած ռազմական բախումներ սադրելու համար։ Հասանովի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործում։

Փոխվարչապետ Հասանովը վստահ է, որ ապրիլյան դեպքերը ոգևորել են ադրբեջանցի ժողովրդին, չնայած դրան՝ Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, բայց «եթե թշնամին շարունակի սադրանքները, ադրբեջանական բանակը կազատագրի բռնազավթված տարածքները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031