Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվեց պատասխանել Արտաշես Գեղամյանի հայտարարություններին

Հուլիս 02,2016 13:25

Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հաշվի կառնի ադրբեջանական կողմի ուղղումները եւս

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հուլիսի 2-ին ելույթ ունեցավ նաեւ ադրբեջանցի պատգամավոր Բահար Մուրադովան: Վերջինս անդրադարձավ Մարգարեթ Սեդերֆելթի ներկայացրած բանաձեւի նախագծին  եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթին:

Նա նշեց, որ Ադրբեջանը իսկապես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայտարարեց, որ չի պատասխանի իր խոսքերով իր չակերտավոր ընկերոջ հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը հատուկ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում չի տարածել բարբարոսական նկարները: Գեղամյանը նաեւ ասել էր, որ Իսլամական պետության ձեռագիրն է տեսնում:

«Զեկույցի ոճը եւ նրա բարձրացրած խնդիրները շատ կարեւոր եւ նշանակալից են: Ճիշտ եմ համարում այն, որ ուշադրություն եք հրավիրում այն հանգամանքին, որ հանրապետությունների միջեւ վստահությունը նվազել է: Հարցերի ավելացման պատճառով հնարավոր չէ հասնել կոնսենսուսի: Իհարկե՛, պետք է շատ աշխատել, որպեսզի այս փակուղուց դուրս գանք»,- ասաց նա:

Բահար Մուրադովան խոսելով Ադրբեջանի գրավյալ տարածքների եւ Եվրոպայի անվտանգության մասին հույս հայտնեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հաշվի կառնի ադրբեջանական կողմի ուղղումները եւս:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031