Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառված չէ, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Lenta.ru

Հուլիս 02,2016 12:46

Ռուսական Lenta.ru պարբերականի հատուկ թղթակիցը, որը ներկա է եղել 2016թ. հուլիսի 1-ին Սոչիում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին՝ հատուկ ուշադրություն է դարձրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։

Թղթակիցը նշում է, որ 2015թ. նոյեմբերից հետո, երբ լարվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպեցին առաջին անգամ։ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի ունեցել Սոչիի Русь առողջարանի սիգարի ծխասենյակներից մեկում՝ փակ դռների հետևում։

SochiՀանդիպումից հետո առաջինը դուրս է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որն, ըստ աղբյուրի, ակնհայտ գոհ է եղել տեղի ունեցած հանդիպման արդյունքներից։ Թղթակցի խոսքերով՝ դա կարելի էր տեսնել նույնիսկ Չավուշօղլուի դեմքի արտահայտչությունից։

Թուրքիայի ԱԳ նախարարը բարեհաճորեն պատասխանել է լրագրողների բոլոր հարցերին: Լավրովի մասին արտահայտվելիս օգտագործել է «իմ թանկագին ընկեր Սերգեյը» արտահայտությունը, նշել, որ բանակցություններն անցել են ջերմ մթնոլորտում և, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է մինչև G-20-ի գագաթնաժողովը ՌԴ-ում հանդիպել ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Վերը նշված աղբյուրի հետ հարցազրույցի ընթացքում Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ Թուրքիան մշտապես ցանկացել է բարիդրացիական հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ. «Զարմանալիորեն համընկավ, որ մենք միաժամանակ կարգավորում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և Իսրայելի հետ»։

Ռուսական պարբերականի թղթակիցը նշում է, որ Չավուշօղլուից հետո բանակցությունների սենյակից դուրս է եկել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, որն, ի տարբերություն Չավուշօղլուի, բավական զուսպ տեսք է ունեցել, իսկ Չավուշօղլուի մասին արտահայտվելիս օգտագործել է «թուրք գործընկեր» արտահայտությունը։

Լավրովն ասել է, որ թուրքական իշխանությունները խոստացել են ապահովել Թուրքիայում իրենց հանգիստն անցկացնել ցանկացող Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների քաղաքացիների անվտանգությունը։

Թուրքիայի հարաբերություններ կարգավորելու քաղաքականության մասին խոսել է թուրք վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը՝ ասելով, որ առաջիկայում այդ երկիրը կարող է հաշտության նոր գործընթացներ սկսել մյուս հարևանների, առաջին հերթին, Եգիպտոսի և Իրաքի հետ։ Բացառված չէ նաև, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031