Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ շվեդ խորհրդարանականի բանաձեւի նախագծում

Հուլիս 02,2016 11:51

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական տարեկան նիստին հուլիսի 2-ին շվեդ պատգամավոր Մարգարեթ Սեդերֆելթը (լուսանկարում) Քաղաքական հարցերի եւ անվտանգության ընդհանուր խորհրդում ներկայացրեց բանաձեւի նախագիծը:

Նախագծում անդրադարձ է կատարվել Ուկրաինայի ու Ռուսաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտներին, ինչպես նաեւ կոռուպցիային եւ կանանց իրավունքներին:

Նախագծում մտահոգություն է արտահայտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական էսկալացիայի նկատմամբ: Այն ողջունում է ԵԱՀԿ նախագահության ներգրավվածությունը գտնելու համար ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող կոնֆլիկտների քաղաքական լուծումը՝ սահմանված բանակցությունների ձեւաչափերի եւ մեխանիզմների շրջանակում:

Նախագիծը կոչ է անում խորհրդարանականներին հակամարտության կողմերին քաղաքական կամք խրախուսել վստահության միջոցների ստեղծման հարցում համաձայնության հասնելու համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու երկայնքով ռազմական գործողությունների ռիսկը նվազի, եւ բանակցություններ կատարվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համապարփակ կարգավորումների շրջանակում:

«Այս խնդրի հրատապության վառ օրինակն է վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցած  հրադադարի խախտումը: ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի հակամարտության կարգավորման մեխանիզմները իրավիճակը կայունացնելու համար, եւ ավելի շատ ճնշում գործածի խաղաղության հասնելու համար»,- ասաց Մարգարեթ Սեդերֆելթը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031